Ադրբեջանում հիպոթեքային վարկավորումը նվազել է
Международные новостиՆավթի համաշխարհային գների անկման հետեւանքով Ադրբեջանում ազգային արժույթի` մանաթի մոտ 35 տոկոսով արժեզրկումից հետո երկրում հիպոթեքային վարկավորումը մոտ 11 տոկոսով նվազել է՝ կապված ի հայտ եկած տնտեսական ճգնաժամի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկին:
«2015 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանում ընդամենը 47 մլն մանաթ հիպոթեքային վարկ է տրվել, ինչը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 5,7 մլն մանաթով կամ 10,8 տոկոսով քիչ է», -հայտնել է բանկը: