Հունաստանը ԵԿՄ-ի շրջանակներում օգնության երրորդ ծրագրի պաշտոնական հարցում Է ուղարկել. Reuters
Международные новостиՀունաստանն ուղարկել Է Եվրոպայի կայունացման մեխանիզմի (ԵԿՄ) շրջանակներում օգնության երրորդ ծրագրի պաշտոնական հարցումը: Արմենպրեսի տեղեկացմամբ՝ այս մասին, ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, հայտարարել Է ԵԿՄ-ի ներկայացուցիչը: «ԵԿՄ-ն հարցումն ստացել Է Հունաստանից»,- մեջբերում Է գործակալությունը նրա խոսքը:
Եվրոյի գոտու ֆինանսների նախարարները պետք Է այդ հարցումը, որը պաշտոնապես ուղարկվել Է Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումին, քննարկեն հուլիսի 8-ին հեռախորհրդաժողովի ընթացքում: Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, որ Հունաստանը եվրոգոտու երկրներին կներկայացնի կոնկրետ առաջարկություններ՝ այդ խմբի երկրների գագաթնաժողովի որոշմանը համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-: