Եվրոպան ունի հունական հարցի շուրջը համաձայնության գալու վերջին շանսը. Տուսկ
Международные новостиԵվրոպան ունի Հունաստանի վերաբերյալ համաձայնության գալու վերջին շանսը, Եվրախորհրդարանում հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, տեղեկացնում Է Արմենպրեսը:: «Այսօր մեզ միասնություն Է անհրաժեշտ ոչ այն պատճառով, որ դա հիանալի գաղափար Է, այլ այն պատճառով, որ դա պարտադիր պայման Է կոնկրետ որոշումների ընդունման համար:
Առանց Հունաստանի վերաբերյալ միասնության չորս օր հետո մենք կարթնանանք ուրիշ Եվրոպայում: Դա իրոք վերջին զարթուցչն Է մեզ համար եւ Հունաստանի համար: Մեր վերջին շանսը: Ես ցանկանում եմ ասել, որ վերջին շանսի ընթացակարգը հենց հիմա սկսվեց. (Եվրախմբի ղեկավար Երուն) Դեյսելբլումը Հունաստանից ստացել Է ESM-ի ծրագրի պաշտոնական հարցումը: Ես կարծում եմ, որ դա լավ նշան Է»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: