Բաքվում քրիստոնեական գերեզման են պղծել
Международные новостиԱդրբեջանում ավանդույթի է վերածվում այդ երկրի քրիստոնյա գերեզմանատների հանդեպ իրականցվող վանդալիզմն ու պղծումը: Վանդալիզմի հերթական ակտը Բաքվում հունիսի 5-ին էր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ոսկանապատը», վանդալները պղծել են մայրաքաղաքին հարակից Սաբունչի գյուղի ուղղափառ գերեզմանատունը: Այս անգամ կրկնակի սրբապղծություն է կատարվել, քանի որ պղծվել եւ ոչնչացվել են ոչ միայն այնտեղ թաղված շարքային քաղաքացիների գերեզմանաքարերը, այլեւ եղբայրական գերեզմանների տապանաքարերը: «Ոսկանապատի» խմբագրությանը եկած նամակում նշվում է, որ քրիստոնյա գերեզմանատան հարեւանությամբ գործում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության SOCAR-ի գրասենյակը: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում լավ կազմակերպված ձեւով ոչնչացվում են քրիստոնեական գերեզմանատները: Ադրբեջանի հասարակության մեջ հայտնի «Մոնտինո» կամ Նարիմանովյան գերեզմանատունը ոչնչացվել է մի քանի տարի առաջ եւ դրա տարածքում այժմ կառուցում են բնակելի շենքեր, առանձնատներ:
2013թ. նոյեմբերին պարզվեց, որ Բաքվից դեպի Ռասլուզադե գյուղի մայրուղու վրա տեղադրել էին Մոնտինո գերեզմանատան տապանաքարերը: