Թուրքիան նոր սադրանք է պատրաստում Ասադի դեմ
Международные новостиԹուրքիան, որը շարունակում է Սիրիայի վարչակարգի դեմ իր բացահայտ գործողությունները, այժմ էլ նոր սադրանք է ծրագրել իրագործել Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի դեմ:
Թուրքական «Սաբահ» թերթը գրում է, որ Ասադի վարչակարգը տապալելու համար թուրքական իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող «Սիրիացի տնտեսագետների միությունը» Թուրքիայի Այնթափ քաղաքում անցկացրած ժողովում որոշել է սիրիացի ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող շրջաններում սիրիական լիրայի փոխարեն շրջանառության մեջ դնել եւ օգտվել թուրքական լիրայից, ինչի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ է սկսել:
Ըստ այդ ծրագրի` սիրիացի ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Հալեպի, Գոլանի, Մումբուսի, Գերաբլուսի, Լաթաքիա-Բայըրբուչաքի, Իդլիբի, Ռակկայի, Թել Աբյադի եւ Հոմսի շրջաններում բնակչությունը կօգտվի թուրքական լիրայից: Դրա նպատակը Բաշար Ասադի վրա ճնշումը մեծացնելն է եւ, դժվար վիճակում դնելով տնտեսությունը, վարչակարգի տապալման գործընթացն արագացնելն է:
Սիրիայի քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից այս տարվա ապրիլին պատրաստած զեկույցում ասվում է, որ քաղաքացիական պատերազմի սկզբից մինչ այժմ այդ երկրի տնտեսությանը 202,6 մլրդ դոլարի վնաս է հասցվել: