ԱՄՆ սենատորն Ադրբեջանի իշխանությանը մեղադրել է բռնաճնշումների մեջ
Международные новостиԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բենջամին Կարդինն Ադրբեջանի իշխանությանը մեղադրել է սեփական քաղաքացիներին բռնաճնշումների ենթարկելու մեջ:
Ադ մասին հրապարակած հայտարարության մեջ սենատորը նշել է, որ ամբողջ աշխարհում, ինչպես եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտողները պետք է հասկանան, որ ԱՄՆ-ն շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով այլ երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտելու մասին ադրբեջանական իշխանություների կողմից հնչած մեղադրանքներին՝ նա ասել է, որ նման մեղադրանքներն ամենաշատը հնչում են ավտորիտար ռեժիմների կողմից:
«Ավտորիտար ռեժիմները, այդ թվում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց քննադատների դեմ բռնաճնշումները` հետապնդելով եւ բանտեր նետելով նրանց: Կառավարությունները պետք է աշխատեն նման անհանդուրժողականության վերացման ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել այդ ջանքերը», -ասվում է հայտարարության մեջ: