Գործարար Ստերլիգովը վերադառնում է Մոսկվա
Международные новостиՁեռնարկատեր Գերման Ստերլիգովը հուլիսի 16-ին Ղարաբաղից կվերադառնա Մոսկվա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է անձամբ Ստերլիգովը:
Որպես իր խոսքերի հավաստիացում, նա լրագրողներին ցույց է տվել օդանավի տոմսը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուսաստանցի գործարարը նշել է Ռուսաստանից հապշտապ հեռանալու պատճառը: Նրա խոսքով, ինքը երկար ժամանակ իր անձի հասցեին սպառնալիքներ է ստացել: Նա նաեւ հստակեցրել է, որ սկզբում պլանավորում էր հեռանալ Բելառուս: