Ստերլիգովը Ղարաբաղին առաջարկել է անցնել ոսկյա եւ արծաթյա դրամների
Международные новостиԳործարար Գերման Ստերլիգովն առաջարկում է ոսկյա եւ արծաթյա դրամներ դնել շրջանառության մեջ:
«Ղարաբաղը նման նախագիծ իրականացնելու համար երեք անհրաժեշտ բաղկացուցիչներ ունի: Նախ ոսկու առկայություն, երկրորդ, Ղարաբաղը չճանաչված հանրպետություն է, հետեւաբար նրան չեն կապում միջազգային բանկիրների ու ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի սահմանափակումները»,-ասել է Ստերլիգովը:
Բացի այդ, նրա խոսքով, տվյալ նախագծի իրագործմանը կօգնի հայկական սփյուռքի առկայությունը, որը կօգնի օգտագործել ոսկյա եւ արծաթյա դրամը որպես ներքին վճարման համակարգ սփյուռքի անդամների համար:
«Ղարաբաղի համար ամենամեծ եկամուտը կապահովեն նումիզմատները (մետաղադրամներ հավաքողները), որոնց թիվն աշխարհում մոտ 6 մլն է, այդ թվում 600 հազարը դրանով զբաղվում է պրոֆեսիոնալ մակարդակով: Այսպիսով, եթե հիմք ընդունենք միայն պրոֆեսիոնալներին, ապա Ղարաբաղի համար ապահովված է ոսկյա եւ արծաթյա մետաղադրամների սպառումը 24-75 մլն դոլարի չափով՝ ԼՂՀ նախագահի կողմից ոսկյա դրամների թողարկումից հետո առաջին կես տարում»,-ընդգծել է գործարարը: