Գերման Ստերլիգովը մտադիր է էկոլոգիապես մաքուր սննդի արտադրություն հիմնել Արցախում
Международные новостиԱրցախում հաստատված ռուս հայտնի գործարար և մեծահարուստ Գերման Ստելիգովը մտադիր է էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրություն հիմնել: Ինչպես հայտնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով «Արցախպրես»-ն՝ այդ մասին հուլիսի 13-ին Շուշիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գ. Ստերլիգովը` հավելելով որ նպատակ ունի արտադրանքն արտահանել ռուսական շուկա` «Էկոլոգիապես մաքուր սնունդ Ստերլիգովից. Ղարաբաղից» պիտակով:
Այդ շրջանակներում, Ստերլիգովի կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել Ղարաբաղա-ռուսական առևտրի տուն, որի միջոցով էլ առանց քիմիական հավելումների սննդամթերքն Արցախից կարտահանվի ռուսական շուկա։
«Արցախը էկոլոգիապես մաքուր ու էժան սննդամթերքի արտադրության հիանալի վայր է: Եթե Ռուսաստանում փորձեն այստեղ արտադրվող սննդամթերքը, ապա բոլորովին կհրաժարվեն այնտեղ վաճառվող քիմական հավելումներով սննդից»,- մանրամասնել է Ստերլիգովը: