Իրաքյան ուժերը հայտարարել են Անբարի ազատագրման գործողությունների մեկնարկի մասին
Международные новостиԻրաքյան բանակի ղեկավարությունը հուլիսի 13-ին հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:
ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը: