Հունաստանին որոշել են թողնել եվրոգոտում, բայց դուրս գալու հավանականությունը պահպանվում Է
Международные новостиԵվրոգոտու երկրների ղեկավարները հուլիսի 13-ի առավոտյան «միաձայն որոշման» են հասել Հունաստանի պարտային ճգնաժամի կարգավորման հիմնախնդրի շուրջը, որը Հունաստանին թույլ կտա մնալ արժութային միության կազմում: Այսպիսով, եվրոգոտու գագաթնաժողովը, որը տեւել Է 17 ժամ, վերացրել Է վերջին շաբաթների համաշխարհային քաղաքականությա ն գլխվոր ինտրիգը՝ միությունը պահպանելով ներկայիս կազմով, սակայն սրանով հունական հիմնախնդիրը չի ավարտվում. սպասվում են վերջնական համաձայնագրի շուրջը բարդ բանակցություններ եւ դժվարին քաղաքական որոշումներ, նախքան հիմնախնդիրը վերջնականապես կարգավորվի:
Մասնավորապես, Եվրախումբը հանձնարարել Է Հունաստանին առաջարկել ժամանակավորապես դուրս գալ եվրոգոտուց, եթե վարկավորման ծրագրի շուրջը համաձայնություն չլինի: Նաեւ խմբի պատրաստած փաստաթղթում լուրջ մտահոգություն Է հայտնվել Հունաստանի պետական պարտքի կայունության վերաբերյալ, իսկ Աթենքի պարտքի մասնակի դուրսգրման հնարավորությունը բացառվել Է: Առաջարկությունների թվում նաեւ նշված Է Հունաստանի իշխանություններին ուղղված պահանջ մինչեւ հուլիսի 15-ն ընդունելու կենսաթոշակային բարենորոգության, հարկման եւ հավելադիր արժեքի հարկի մասին օրենքների պլան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: