«Վեցյակը» եւ Իրանը քննարկում են ՄԱԿ-ի բանաձեւը
Международные новости«Վեցյակը» եւ Իրանը ներկայումս բանակցություններ են վարում երկու չլուծված հարցերի՝ ՄԱԿ-ի ապագա բանաձեւի նախագծի եւ կողմերի պարտավորությունների կատարման ժամանակային շրջանակների շուրջը, հուլիսի 13-ին Spuinik գործակալությանը հաղորդել Է բանակցություններին մոտ կանգնած մի աղբյուր:
Աղբյուրը մեծ առաջընթաց Է նշել բանակցություններում, բայց ըստ որում արձանագրել Է, որ մնում են չլուծված հիմնախնդիրներ: «Բանակցություններն այժմ կենտրոնացած են ՄԱԿ-ի զինական բռնարգելքի վերացման բանաձեւի սեւագրության եւ (կողմերի) պարտավորությունների կատարման գրաֆիկի վրա»,- հայտարարել Է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Իրանի ատվիրակությունը դրսեւորել Է մեծ ճկունություն, եւ «մյուս կողմը պետք Է քաղաքական որոշում ընդունի»:
Հուլիսի 13-ին Վիեննայում սկսվել Է «վեցյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ արդեն երկու շաբաթից ավելի նոն-ստոպ ռեժիմով տեղի Է ունենում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների եզրափակիչ փուլը: Միջազգային միջնորդների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) Եվրամիության եւ Իրանի մասնակցությամբ աշխատում են միջուկային ծրագրի ամփոփիչ համաձայնագրի վրա: Ավելի վաղ հաղորդվել Է, որ կողմերը հուսով են համաձայնության հասնելու հուլիսի 13-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: