Ադրբեջանի մաքսավորները սահմանին ՌԴ-ի բեռնատարների անցման համար 500 դոլար են վերցնում
Международные новостиՌուսաստանի կառավարությունը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցները վերացվելուց հետո Կասպից ծովով այդ երկիր լաստանավային բեռնափոխադրումների կազմակերպման հարցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նա նշել է, որ մերձկասպյան շրջանները, հատկապես, Աստրախանի մարզը շահագրգռված է Իրանի հետ առեւտրով, սակայն, դրան խանգարում են միջուկային ծրագրի հետ կապված Իրանի դեմ պատժամիջոցները:
«Հիմնական խնդիրն, այդուհանդերձ, ոչ թե տրանսպորտային, այլ քաղաքական հարթության վրա է», -ասել է Սոկոլովը:
Սակայն, ՌԴ-ի «ՏրանսԱզիա-Ռուս» ընկերության զարգացման գծով տնօրեն ԱրկադիԻվանովը «Լոգիրուս»-ին հայտնել է, որ իրականում խնդիրը բոլորովին էլ քաղաքական հարթության վրա չէ:
«Գտնում եմ, հակառակը, խնդիրը քաղաքական հարթության վրա չէ: Պետք չէ քաղաքականությունը ներկայացնել սեփական խնդիրները փակելու միջոց: Բավական է 20 ռուսաստանյան նավերի եւ սառնանավերի միջոցով մի քանի հազար կոնտեյներով բեռներ փոխադրել Իրան, եւ բեռները կգնան շրջանցելով Ադրբեջանի տարածքով ներկայում գործող ավտոմայրուղին, որտեղ յուրաքանչյուր բեռնատար մեքենայի համար ադրբեջանական մաքսավորները մուտքի եւ ելքի համար 500-ական դոլար են վերցնում, իսկ դրա համար վճարում են ռուսաստանցիները», -նշել է Իվանովը: