ԱՄՆ-ում գտել են աղջկան, որը ողջ է մնացել օդանավի վայր ընկնելուց հետո
Международные новостиԱմերիկյան Վաշինգթոնի նահանգում հայտնաբերել են աղջկան, որը ողջ է մնացել թեթեւ շարժիչով օդանավի վայր ընկնելուց հետո:
16-ամյա Օութեմն Վիթչին հայտնաբերել է մեքենայի վարորդը, որն աղջկան հասցրել է մոտակա առեւտրի կենտրոն: Տեղի շերիֆի խոսքով, աղջիկը մի քանի օր անցկացրել է լեռնային տարածքում՝ փորձելով գտնել ճանապարհը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայումս աղջիկը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է: Միաժամանակ, դեռեւս տեղեկություն չկա օդանավում գտնված եւս երկու ուղեւորների՝ Վիթչի տատիկի ու պապիկի մասին:
Օդանավի անհետանալու մասին հայտնի էր դարձել շաբաթ՝ հուլիսի 11-ին