Երկու պայթյուն Է որոտացել Ֆրանսիայի նավթաքիմիական գործարանում
Международные новостиՖրանսիայի հարավում՝ Մարսելից ոչ հեռու գտնվող LyonDellBasell ընկերության նավթաքիմիական գործարանում, հուլիսի 14-ի գիշերը երկու պայթյուն Է որոտացել: Ինչպես հաղորդել Է France Presse գործակալությունը, տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, տեղեկացնում Է Արմենպրեսը: Գործակալության տվյալներով՝ կրակով են բռնկվել թեթեւ նավթով (լիգրոին, հեղուկ ածխաջրածինների խառնուրդ) երկու ռեզերվուարներ՝ 43 հազար խորանարդ մետր ծավալով: Տեղական իշխանությունները հաղորդել են պատահարի վայրից 1,5 կիլոմետր շառավղով օդի աղտոտման մասին, սակայն արտանետումները թունվոր չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: