Հնդկաստանում տոնի ժամանակ հրմշտոցի զոհերի թիվն աճել Է մինչեւ 14
Международные новостиՀրմշտոցի ժամանակ զոհվածների թիվը, որը տեղի Է ունեցել Հնդկաստանի հարավարեւելյան ափի Անդհրա Փրադեշի նահանգի Ռաջամանդրի քաղաքում կրոնական տոնի ժամանակ, աճել Է մինչեւ 14, հուլիսի 14-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Հարյուր հազարավոր մարդիկ են ուղեւորվել դեպի գհաթերը՝ գետը տանող սանդղավոր զառիվայրերը, որպեսզի լվացում կատարեն գետում, որի ջրերն այս շաբաթ սրբազան կհամարվեն Փուշքարալու տոնի առթիվ: Գհաթերից մեկում կուտակվել են լվացում կատարել ցանկացող հազարավոր հավատացյալներ, ինչի հետեւանքով տեղի Է ունեցել հրմշտոց:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուխտավորները շուրջ չորս ժամ սպասել են գհաթի դարպասների մոտ, իսկ հետո, երբ դարպասները բացել են, ամբոխը սլացել Է դեպի ջուրը:
Սպասվում Է, որ հետագա 12 օրվա ընթացքում Գոդավարի գետում լվացում կկտարի ավելի քան 10 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: