Ամերիկահայ Դենի Թարխանյանը կառաջադրվի ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին
Международные новостиԱմերիկահայ Դենի Թարխանյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին: Թարխանյանը կառաջադրվի հարազատ Նեւադա նահանգում: Այդ նպատակով քաղաքական գործիչը ստեղծել է հատուկ կայք եւ կոչ է անում ամերիկահայերին սատարել իրեն` ընտրություններին հաղթելու համար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով քաղաքական գործչի պաշտոնական կայքը, Թարխանյանի նշանաբանն է «Երբեք մի հանձնվիր» եւ հենց այդ նշանաբանով էլ նա կոչ է արել Նեւադայի բնակիչներին հանուն նահանգի բարեկեցության քվեարկել իր օգտին:
Թարխանյանին աջակցելու կոչ է արել նաեւ Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Արամ Համբարյանը: Facebook-ի իր էջում նա գրել է, որ մինչեւ 2016թ. ընտրությունները մնացել է 483 օր եւ իրենք կարող են ու պարտավոր են աջակցել Թարխանյանին: