Քուվեյթի թեմի առաջնորդն այցելել է երկրի Էմիրին
Международные новостиՔուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահն, ինչպես նաև վարչապետը, Սաբահ ընտանիքի բոլոր երևելի անձնավորությունները ամեն տարի իսլամական Ռամադան ամսվա սկզբին, երկու օր շարունակ շնորհավորանքներ են ընդունում: Այդ առիթով Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ Գեր. Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոբույանն ազգային վարչության անդամների ընկերակցությամբ Ռամադանը շնորհավորելու առիթով այցելել է երկրի Էմիրին, վարչապետին և Սաբահ ընտանիքի անդամներին: Այս մասին Արմենպրեսը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից: Հայր Սուրբը հայ համայնքի անունից շնորհավորել է Ռամադան ամսվա կապակցությամբ` մաղթելով նրան և բոլոր իսլամ եղբայրներին հաջող պահք:
Այցելությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել հայ ժողովրդի, եկեղեցու և մասնավորապես Քուվեյթի հայ համայնքի պատմության առնչությամբ, մանավանդ, երբ իմացել են, որ ավելի քան 55 տարի է` կազմավորվել է համայնքն իր եկեղեցով, մանկապարտեզով ու վարժարանով: