Եմենում վերջին չորս ամիսների ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 1700 մարդ
Международные новостиԵմենում մարտի վերջից ի վեր զոհվել է ավելի քան 1600 մարդ, ավելի քան 3800 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից: «Հուլիսի 3-ից 13-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է նվազագույնը 142 մարդ, այդ թվում` 36 երեխաներ ու 27 կանայք, ավելի քան 224 մա րդ վիրավորվել է»,- նշել է գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Կալվիլն` ավելացնելով, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 1670-ի:
Նրա խոսքով՝ ամենաարյունալի օրը համարվել է հուլիսի 6-ը, երբ ավիահարվածների հետևանքով երկու շուկաներ էին վնասվել: Զոհվել էին 40 խաղաղ բնակիչներ, այդ թվում` 12 երեխաներ: Ամրան նահանգում զոհվել է 36 մարդ, այդ թվում` 8 կանայք ու 9 երեխաներ:
Եմենում հունիսի 11-ից ուժի մեջ է մտել զինադադարը, որը կշարունակվի մինչև մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի վերջը: