«Վեցյակի» հետ համաձայնությունն Իրանի զարգացման հանգուցային կետն Է. Ռոուհանի
Международные новостиՄիջնորդ երկրների «վեցյակի» հետ համաձայնագրի կնքումը նշանավորում Է Իրանի զարգացման կարեւորագույն կետը, ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել Է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:
«Ռամազանի այս ամիսը մեզ լավ լուր բերեց. լավ համաձայնագրի կնքում: Այսօր մենք գտնվում ենք մեր պետության զարգացման կարեւորագուն կետում, որը պսակում Է իրանական միջուկային դոսիեի առիթով աշարհի տերությունների հետ բանակցությունների 12-ամյա պատմությունը»,- ասել Է Իրանի նախագահը:
Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14-ին պատմակական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա հիմնախնդրի կարգավորման շուրջը: Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ, որի կատարումն Իանից լիովին հանում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից ավելի վաղ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-