«Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիա-նստացույցը ավարտվեց
ОбществоՄաշտոց-Ամիրյան խաչմերուկումը մոտ քսան րոպե փակված մնաց ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից,- հայտնում է Orer.am-ը: Իրավիճակը հասկանալու համար ցուցարարներին մոտեցավ ոստիկան, ով փորձեց հավաքվածներին բացատրել իրենց իրավունքներն ու պատրականությունները.
«Դուք ոտնահարում եք ուրիշի իրավունքները, կատվածահար եք անում երթեւեկությունը, սակայն ոստիկանությունը հանդուրժողական է: Հորդորում ենք, որ ձեր ակցիան կազմակերպեք դատախազության մոտ, որպեսզի չխաթարեք երթեւեկությունը»:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, ոստիկանի խոսքին ի պատասխան, նշեց. «Ակցիան որոշվեց այստեղ անցկացվել, եւ մեր գործողություններնն ապօրինի չեն: Ոստիկանները մարդկանց անվտանգությունն են ապահովում, ինչը իրենց գործառույթն է, իսկ քաղաքացիներն էլ բողոքի ակցիա են իրականացնում, որն իրենց իրավունքն է»:
Մաքսը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի անհնազանդություն իրականացնել, ինչպես նաեւ փողոցներ փակել: Իսկ բանակցություն վարող ոստիկանն էլ նշեց, որ ոստիկանն իրավունք ունի ուժ կիրառել՝ քաղաքացիներին տարածքից հանելու համար:
Ժամանակ չվատնելու եւ փողոցը երկար ժամանակ փակ չպահելու համար ակցիայի մասնակիցներին մոտացավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով, չգալով ընդհանուր հայտարարի նստացույց իրականացնող ցուցարարների հետ, ոստիկանական հավելյալ ուժ պահանջեց:
Տեղեկացնենք, որ դրա կիրառման կարիքը չզգացվեց, քանի որ ցուցարարները որոշեցին շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 30 րոպե նստացույց անելուց հետո շարժվեցին դատախազության շենք, որտեղ էլ ակցիան ավարտվեց: