Հասաքեի նահանգում ԻՊ-ի երկու ղեկավարներ են սպանվել
Международные новостиՍիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետության» դիրքերի ռմբակոծության արդյունքում ահաբեկչական կազմակերպության երկու ղեկավարներ են սպանվել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, պարզվել է, որ նրանք իրաքցի ներ են: Օդային հարվածներն իրականացվել են Հասաքեի նահանգում:
Սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը ռազմական գործողություններ է ծավալել Հալեպի նահանգի Շամիր և Հարյաթան գյուղաքաղաքներում: Արդյունքում «Ջաբհա ան Նուսրա« խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել ու վիրավորվել: Զինված ահաբեկչական խմբավորումները մեծ կորուստներ են ունեցել Հալեպի մի քանի թաղամասերում, մասնավորապես` Լիրմուն, Շեյխ Սայիդ, Ռաշիդին, Բաբ ալ Հադիդ, Քասթիլիո թաղամասերում:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` սիրիական ուժերն ԻՊ-ի փոխադրամիջոցներ ոչնչացրել Թադմուրի մերձակայքում: ԻՊ-ի հավաքատեղիներ են ոչնչացվել Աբու Տուալա և Կասր ալ Հեյր գյուղերում, որոնք գտնվում են Թադմուրի արևմուտքում:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: