Թբիլիսիում գազի արտահոսքից պայթյունի հետևանքով կան զոհեր
Международные новостиԹբիլիսիի Գլդանի թաղամասում բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հզոր պայթյունի հետեւանքով մեկ կին եւ մեկ տղամարդ է զոհվել, 4 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է sputnik-georgia.ru կայքը, վիրավորվածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Նախնական տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի պատճառով: Պայթյունի հետեւանքով շենքի բնակելի հատվածի մի մասը փլուզվել է, մնացած մասերում կոտրվել են լուսամուտների ապակիները: