Իրանի միջուկային ծրագիրը միշտ Էլ բացառապես խաղաղ բնույթ կկրի. Զարիֆ
Международные новостиԻրանի միջուկային ծրագիրը կրել Է եւ միշտ Էլ կկրի բացառապես խաղաղ բնույթ: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջավադ Զարիֆը, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Իրանի միջուկային հավակնությունները միշտ Էլ եղել են խաղաղ. թե՛ մեկ տարի առաջեւ թե:տասը տարի առաջ,- ընդգծել Է նախարարը:- Եվ տասը տարի հետո նույնպես դրանք (հավակնությունները) կմնան խաղաղ»: «Մենք չենք կարծում, թե միջուկային զենքը որեւԷ կերպ կամարպնդի մեր անվտանգությունը»,- հայտարարել Է նա:
Զարիֆը նշել Է, որ, իր տվյալներով՝ վերջին 10 տարում ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներն Իրանի տարածքում ավելի շատ տեսչական ստուգումներ են կատարել, քան որեւԷ այլ երկրում, բայց միջուկային զենքի առկայության նշույլ անգամ չեն գտել»: «Առաջիկա տասը տարում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումների արդյունքը կլինի ճիշտ նույնը, քանի որ մենք շահագրգռված չենք միջուկային զենք ստանալու հարցում»,- ընդգծել Է ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: