Օտարերկրյա իրավաբաններն Ալիևին կոչ են անում ազատել քաղբանտարկյան իրավապաշտպանին
Международные новостиԱշխարհի շուրջ 24 երկրի 95 փաստաբաններ կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտարարություն է տարածել միջազգային իրավապաշտպան Human Rights House Network կազմակերպությունը:
«Պարոն նախագահ, մենք կոչ ենք անում Ձեզ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ինթիգամ Ալիևին և վերականգնել նրա քաղաքացիական և քաղաքական իրավունքները»,- նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունից ընդգծել են, որ Ինթիգամ Ալիևը ոչ միայն լավ իրավաբան է, այլև լավ ուսուցիչ երիտասարդ ադրբեջանցիների համար:
Օտարերկրյա իրավաբանները փաստել են նաև, որ Ադրբեջանում իրենցից յուրաքանչյուրը կարող է արժանանալ Ինթիգամ Ալիևի ճակատագրին:
Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսի 8-ին: Ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանը նրանդատապարտել է 7,5 տարվա ազատազրկման՝ տնտեսական խարդախություններ անելու հիմնավորմամբ: Իրավապաշտպանըհերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրաներն ու հայտարարել, որ դրանք բոլորը քաղաքական հիմք ունեն:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն Ինթգամ Ալիևին ճանաչել է որպես քաղբանտարկյալ: