Ցիպրասը ԵՄ-ի հետ գործարքը համարել Է եվրոգոտում մնալու միակ շանսը
Международные новостиՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, որ չի հավատում այն միջոցների արդյունավետությանը, որոնք Եվրոպայի ղեկավարներն առաջարկել են Հունաստանի տնտեսությունը փրկելու համար, բայց պատրաստ Է իրագործելու դրանք, հաղորդել Է BBC-ն: Ձեռք բերված համաձայնությունը նա համարել Է ծանր, սակայն հայտարարել Է, որ դա Հունաստանի համար միակ միջոցն Է մնալու եվ րոգոտում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ֆինանսական օգնության՝ ընդունված պլանը տակավին պետք Է հաստատում անցնի երկրի խորհրդարանում, որտեղ Ցիպրասին դյուրին պայքար չի սպասվում կուսակցության գծով զինակիցների հետ: Չնայած Հունաստանում նրա քաղաքականությունից աճող դժգոհությանը, վարչապետը հայտարարել Է, որ մտադիր չԷ պաշտոնաթող լինել:
«Ես հանձն եմ առնում իմ կողմից կատարված բոլոր սխալների պատասխանատվությունը, ես հանձն եմ առնում այն տեքստի պատասխանատվությունը, որին ես չեմ հավատում, բայց որը ես ստորագրել եմ՝ երկրում աղետից, բանկային համակարգի կոլապսից խուսափելու համար»,- ասել Է Ցիպրասն ի պաշտպանություն կնքված գործարքի:
Նա նաեւ հավելել Է, որ երկար ժամանակ ձգտում Է հասնելու կենսաթոշակների եւ բյուջետային աշխատողների աշխատավարձերի իջեցման պահանջների վերացման, եւ որ ընդունված վերջնական պահանջներն ավելի մեղմ են, քան սկզբնականները, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: