Թաիլանդը կարող է առաջարկել ԵՏՄ-ին համաձայնագիր կնքել ազատ առեւտրի գոտու մասին
Международные новостиԹայլանդը կարող է դիմել Եվրասիական տնտեսական միությանը՝ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու առաջարկով: Այդ մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ երկկողմ համագործակցության ռուս-թայլանդական հանձնաժողովի նիստին:
«Առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին կարեւոր քայլ կարող էր դառնալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՏՄ-ի անդամ պետությունների եւ Թայլանդի Թագավորության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու մասին բանակցություններին անցնելու առաջարկով թայլանդական կողմի դիմումը»,- ասել է նա:
Մանտուրովը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը կարող է քննարկել Թաիլանդում տարածաշրջանային կենտրոնի ստեղծման տարբերակը՝ օդանավերի մատակարարումների աճի դեպքում: