Դանիան քամուց ռեկորդային քանակությամբ էներգիա է արտադրել
Международные новостиՈւժեղ քամու շնորհիվ Դանիայի հողմային ֆերմաների արտադրողականությունը հասել է 140%-ի: Դա թույլ է տվել ավելորդ էներգիան արտահանել հարեւան Շվեդիա, Գերմանիա եւ Նորվեգիա:
Եվրոպական էներգետիկ ասոցիացիան նշել է, որ սա «ապագայի համար լավ նախանշան է»:
Անցյալ տարի Դանիայում էներգիայի 39%-ն արտադրել են հողմային ֆերմաները: Ըստ Euromag-ի, Կլիմայի հարցերի նախարար Ռասմուս Հելվեգ Պետերսենը համաշխարհային այս ռեկորդը «սխրանք» է անվանել:
Դանիական կառավարությունը նպատակն է՝ մինչեւ 2020 թվականը երկրում սպառվող էլեկտրաէներգիայի կեսը ստանալ քամուց: