Թուրքական կործանիչները ներխուժել են Հունաստանի օդային տարածք. Հունաստանի ՊՆ
Международные новостиԹուրքական ինքնաթիռները խախտել են հունական օդային տարածքը Էգեյան ծովի վրա։ Միջադեպի մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության գերագույն շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նախարարության տվյալներով՝ «10 կործանիչներ, այդ թվում՝ 2-ը զինամթերքով, 7 խախտում են կատարել հունական ազգային օդային տարածքում՝ Էգեյան ծովի մոտակայքում»։
Թուրքական ինքնաթիռները գրավելու համար բարձրացվել են հունական կործանիչներ, որոնք դուրս են բերել օրինախախտներին Հունաստանի օդային տարածքից։