Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագիծը նախատեսում Է բոլոր պատժամիջոցների վերացում 10 տարի հետո
Международные новостиԻրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը ներկայացվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, նախատեսում Է Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացում 10 տարի հետո՝ պայմանով, որ երկրի իշխանությունները կատարեն «վեցյակի» (ԱԽ-ի հինգ մշատական անդամներ եւ Գերմանիա) հետ Վիենայում ձեռք բերված համաձայնությունը: Դա հետեւում Է ապագա բանաձեւի տեքստի պատճենից, որն ստացվել Է ՏԱՍՍ-ում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Փաստաթղթի համաձայն՝ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ) այն զեկույցի ստացումից անմիջապես հետո, որը հաստատել Է Իրանի կողմից հուլիսի 14-ին Ավստրիայի մայրաքաղաքում ընդունված՝ Գործողությունների համապարփակ համատեղ պլանի հանգուցային դրույթների կատարումը, դադարում են գործել Անվտանգության խորհրդի այն բոլոր նախկին որոշումները, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին: