Հունաստանի խորհրդարանը հավանություն Է տվել վարկի ստացման համար անհրաժեշտ բարենորոգումներին
Международные новостиՀունաստանի խորհրդարանը հավանություն Է տվել բարենորոգումների օրինագծին, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի կայունացման մեխանիզմի (ESM) հետ համաձայնագրի կնքման համար: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ն. այս մասին հուլիսի 16-ին հաղորդել Է Reuters-ը:
Օրինագծի օգտին քվեարկել Է 228 պատգամավոր, դեմ՝ 64-ը, վեց հոգի ձեռնպահ Է մնացել:
Ավելի վաղ, ելույթ ունենալով խորհրդարանում, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պատգամավորներին կոչ Է արել պաշտպանելու օրինագիծն՝ ընդգծելով, որ նրանք պետք Է կիսեն պատասխանատվությունը եկրում տեղի ունեցող իրադարձությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Միեւնույն ժամանակ Ցիպրասը վստահություն Է հայտնել, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը դրական արդյունքներ կբերի: Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում պայքար Է գնում ոչ թե փոքր Հունաստանի դեմ, այլ ապագայի համար:
Օրինագծի քննարկումն ուղեկցվել Է ոստիկանության հետ ընդհարումներով, որոնք խորհրդարանի պատերի մոտ կազմակերպել Էին անարխիստները: Անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել Է ավելի քան 50 մարդ: