Պորոշենկոն համաձայնվել Է Սահմանադրությունում ամրագրելու Դոնբասի կարգավիճակը
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի քննարկմանն Է ներկայացրել Սահմանադրությունում ուղղումներ մտցնելու նոր նախագիծը, որոնք վերաբերում են Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին:
Փաստաթղթի լրամշակված տարբերակը հրապարակվել Է խորհրդարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա գլխավոր տարբերությունը հուլիսի 1-ին քննարկման ներկայացված օրինագծից, այն Է, որ Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին դրույթը Սահմանադրությունում ուղղումների մասին օրինագծի անցումային հոդվածներից տեղափոխել են անմիջականորեն երկրի հիմնական օրենքի տեքստ:
«Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրները պնդում են, որ առաջարկված ուղղումների տեքստը փոխելու որոշումն ընդունվել Է ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի՝ Ուկրաինա կատարած այցից հետո: Բացի դրանից, սահմանադրական խորհրդի անդամները խոստովանել են, որ միջազգային հանրակցությունը պահանջում Է ընդունել փաստաթուղթն՝ ապահովելու համար Մինսկի խաղաղ համաձայնությունների կատարումը, հաղորդել Է BBC-ն: