Առաջին կիսամյակում Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումներն ավելացրել է 1,7 անգամ
Международные новостиԱյս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումներն ավելացրել է 1,7 անգամ՝ հասցնելով 221,9 մլն մանաթի (212,3 մլն դոլար): Այս մասին հաղորդում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն:
Ադրբեջանի տնտեսության մեջ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն առաջին կիսամյակում աճել են 44,1 տոկոսով՝ հասնելով 3,218 մլրդ մանաթի (3,1 մլրդ դոլար):
Ըստ այդմ, ներդրումների 88,5 տոկոսը բաժին է ընկնում Մեծ Բրիտանիային, Թուրքիային, Նորվեգիային, Ռուսաստանին, Իրանին, Շվեդիային, ԱՄՆ-ին եւ Ճապոնիային:
Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ խոշորագույն ներդրողն Ադրբեջանում: Այդ երկրի կապիտալ ներդրումներն Ադրբեջանում 2015-ի առաջին կիսամյակում կազմել է 1,03 մլրդ մանաթ (մոտ 1 մլրդ դոլար), ինչը 47,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: