ԵՄ-ն 64 մլն եվրո կհատկացնի Սիրիայում և հարևան երկրներում սիրիացի փախստականներին
Международные новостиԵվրամիությունը 64 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայում և հարևան երկրներում կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի կայքը:
«Մարդասիրական դրությունը գնալով վատանում է քաղաքական լուծման բացակայությունից բախումների վերսկսման պատճառով: Լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կարիքավորներին»,- հայտարարել է մարդասիրական հարցերով ԵՄ հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդսը:
Համաձայն փաստաթղթի՝ միջոցները կծախսվեն ուտելիքի, ջրի, դեղամիջոցների, հիգիենիկ միջոցների, ինչպես նաև Սիրիայի նրա սահմանակից պետություններում փախստականների պաշտպանության վրա:
2015թ-ին Եվրամիությունը նախատեսում է ծախսել օգնության նպատակով 200 միլիոն եվրո՝ օգնության ընդհանուր չափը հասցնելով մինչև 1.1 միիարդ դոլարի:
Եվրահանձնաժողովը հիշեցրել է, որ վերոնշյալ գումարը երկու անգամ գերազանցում է 2014թ-ին տրամադրված գումարի չափին: