Հունական բանկերը կբացվեն հուլիսի 20-ին
Международные новостиՀունական բանկերը նորմալ ռեժիմով կսկսեն աշխատել հուլիսի 20-ից: Այս մասին հաղորդում է ANA-MPA գործակալությունը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրների:
Միաժամանակ, նրանց խոսքով, օրական 60 եվրոյի չափով գումար հանելու սահմանափակումն ուժի մեջ կմնա: Ըստ Gazeta-ի, չնայած սահմանափակումներին, հույները կարող են կուտակել միջոցները եւ, ասենք, երկու օրը մեկ միանգամից 120 եվրո հանել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունական բանկերի լիկվիդայնության արտակարգ աջակցության ծրագիրը (ELA) մեկ օրվա ընթացքում կվերականգնվի: ELA-ի սահմանափակումը բարձրացվել է՝ շաբաթական կազմելով 900 եվրո: