Եվրոգոտուց Հունաստանի ժամանակավորապես դուրս գալու հարցը հանված Է. Քրիստին Լագարդ
Международные новостиԵվրախմբի գագաթնաժողովի մասնակիցներն անցած հանգստյան օրերին քննարկում Էին եվրոյի գոտուց Հունաստանի ժամանակավորապես դուրս գալու հնարավորությունը, բայց այլեւս նման տարբերակ չի քննարկվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 16-ին PBC հեռուստատեսային հեռարձակման ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հաղորդել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը:
«Այս կետը սկզբնական նախագծում եղել Է շաբաթ գիշերը եւ կիրակի առավոտյան, բայց այն ջնջվել Է ղեկավարների կողմից ստորագրված՝ եզրափակիչ կոմյունիկեից»,- ասել Է Լագարդը: Նա դրականորեն Է պատասխանել այն հարցին. թե օրակարգից հանված Է արդյոք եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու հարցը՝ հետագա վերադարձման հնարավորությամբ:
Լագարդը թվարկել Է Աթենքի պարտային բեռի թեթեւացման մի շաք միջոցներ, օրինակ՝ պարտքի փուլ առ փուլ մարման ժամկետրների երկարաձգումը: ԱՄՀ-ի ղեկավարը խոստովանել Է, որ Եվրախմբի 18 անդամ երկրներն «այնքան Էլ հակված չեն» դեպի Հունաստանի պետական պարտքի մի մասի դուրսգրման գաղափարը: Եվրոպայի պետությունները նաեւ սառը վերաբերմունք ունեն պարտքի վերաձեւակերպման հեռանկարի նկատմամբ, նշել Է Լագարդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: