Նավթ տեղափոխող գնացքը գծերից դուրս է եկել
Международные новостиԱՄՆ Մոնտանայի նահանգում գծերից դուրս է եկել նավթ տեղափոխող գնացքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ վթարի պատճառով տեղի է ունեցել նավթի արտահոսք, ինչի հետեւանքով տարհանվել են մոտակա տների բնակիչները։ Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Դաքոթայի հետ սահմանակից Քալբերսթոն քաղաքում, գրում է Gazeta-ն։ Տեղի ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ գնացքն ունեցել 21 վագոն, որոնցից 2-ից արտահոսք է տեղի ունեցել։