Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ևս կլինի ոչ ժողովրդավար. «Թուրան»
Международные новостиԱդրբեջանում առաջիկա աշնանը տեղի ունենալիք հերթական խորհրդարանական ընտրությունները եւս կանցնեն ոչ ժողովրդավարական մթնոլորտում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման նեգատիվ կանխատեսում է արել «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը:
Moderator.az լրատվական կայքի հետ զրույցում Մեհման Ալիեւն ասել է, որ նախկին տարիներին եղածի նման այս անգամ եւս խորհրդարանական ընտրությունները կանցնեն ոչ դեմոկրատական:
«Չեմ գտնում, որ այս տարվա խորհրդարանական ընտրությունները նախկին տարիների ընտրություններից կանցնեն ավելի թափանցիկ կամ ավելի ժողովրդավար: Ձևական առումով կարող են ինչ-որ տանելի մթնոլորտ ստեղծել: Կարող են աշխատել տպավորություն ստեղծել, թե ընտրությունները ժողովրդավարական են անցնում: Սակայն, իրականությունն ամբողջությամբ հակառակն է լինելու: Ընդհանուր առմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախկիններից ավելի դեմոկրատական անցնելու հնարավոր լինելու համար ոչ մի հիմք գոյություն չունի», -ասել է նա: