Իտալիայի մի շարք քաղաքներում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիա է ընթացել
Международные новостиԻտալիայի մի քանի քաղաքներում տեղաբնակները փողոց են դուրս եկել՝ բողոքելով Հյուսիսային Աֆրիկայի երկրներից ժամանած ներգաղթյալներին բնակության վայր տրամադրելու դեմ։ Նրանք փողոցներում փակել են ճանապարհները, որպեսզի փախստականները չկարողանան հաստատվել իրենց համար նախատեսված կառույցներում։
Ինչպես հայտնում է Ansa-ն, Կուինտո դի Տրեվիզո քաղաքում, ուր հուլիսի 16-ին 101 փախստական տեղափոխող ավտոբուսներ էին ժամանել, բնակիչները բողոքում են արդեն 2 օր։ Նրանք դժգոհում են, որ ներգաղթյալներին տեղավորում են իրենց հարեւանությամբ։
Նահանգապետի միջնորդությունից հետո նրանց տեղավորել են լքյալ զորանոցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փախստականների դեմ բողոքի ցույց է ընթացել նաեւ Կազալե Սան Նիկոլայում, որտեղ 250 փախստական ընտանիք է բնակվում։