Ուկրաինայի Չերնիգովի մարզում թեթեւ շարժիչով օդանավ է ընկել. օդաչուն զոհվել է
Международные новостиՈւկրաինայի Չերնիգովի մարզում գյուղատնտեսական հանդամասերը մշակելիս թեթեւ շարժիչով օդանավ է ընկել, օդաչուն մահացել է, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Մասնավոր թեթեւ շարժիչով «Բեկաս» օդանավն ընկել է եգիպտացորենի դաշտում, որի հետեւանքով օդաչուն զոհվել է: Օդանավի ընկնելու պատճառը պարզվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: