Ռուս սահմանապահները ճապոնական ձկնորսական նավ են կանգնեցրել
Международные новостиnews.am-ը գրում է.
Ռուսաստանի տարածքային ջրերում ճապոնական ձկնորսական նավ են կանգնեցրել:
Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությանը, գրում են, որ Ճապոնիայի դրոշի ներքո լողացող «Հոկոմարու 10» նավն ապօրինի ձկնորսությամբ էր զբաղվում:
Անձնակազմի անդամները 11 են, բոլորը՝ Ճապոնիայի քաղաքացիներ: Հաստատված տվյալներով, պետությանը հասցված վնասը կազմել է 230 հազար ռուբլի: Նավը փոխադրվել է Հարավային Կուրիլսկ՝ հետաքննության նպատակով: