ԿԺԴՀ-ն Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն է հայտնել
Международные новостиՀյուսիսային Կորեան Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է կենտրոնական հյուսիսկորեական «Նոդոն Սինմում» պարբերականը:
«Կորեան և ՌԴ-ն հարևան պետություններ են, և նրանց հարաբերությունները ավանդական, բարեկամական բնույթի են, որոնք երկար տարիների պատմություն ունեն»,-գրում է պարբերականը: Այն միաժամանակ նշում է, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը երկու երկրների ժողովուրդների ամուր կամքի արտահայտությունն է;
Իր նախագահության առաջին շրջանում ՌԴ նախագահը ԿԺԴՀ է այցելել 2000թ. հուլիսի 19-20-ին և հանդիպել է երկրի ղեկավար Կիմ Չեն Իրի հետ: Այդ ժամանակ երկու երկրների հետագա համագործակցության վերաբերյալ համատեղ համաձայնագիր ընդունվեց: