Ղարաբաղյան հակամարտությունը տխուր փաստ է.ԱՄՆ դեսպան
Международные новостиNews.am-ը գրում է.
Ղարաբաղյան հակամարտությունը տխուր փաստ է: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանին հատկացվող օգնության չափը հասել է 115 մլն դոլարի:
«Անդրադառնալով օգնությանը՝ ասեմ, որ այն նախատեսված է անմիջականորեն ղարաբաղյան հակամարտությունից տուժած մարդկանց համար: Հակամարտության հետ կապված մեր գործունեությունը երկու ուղղություն ունի: Դրանցից մեկը համակարտությունից տուժած մարդկանց անմիջականորեն օգնելն է: Մեկ այլ ուղղությամբ էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա այդ ուղղությամբ ակտիվորեն է զբաղվում՝ ձգտելով հասնել երկու պետությունների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումներին, ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար»,- նշել է ամերիկացի դիվանագետը:
Պատասխանելով հարցին, թե ինչ չափանիշներով է օգնություն տրամադրվում եւ ինչու այն չի հատկացվում տարածաշրջանի հակամարտությունների այլ գոտիներին, այլ հենց Լեռնային Ղարաբաղին, դեսպանը նշել է, որ յուրաքանչյուր հակամարտություն իր առանձնահատկություններն ունի. «Ելնելով այդ հանգամանքից՝ մենք այդ հարցի շուրջ անհատական մոտեցում ենք ցուցաբերում: Մենք օգնություն ենք տրամադրում նաեւ Վրաստանին, պարզապես մեր մոտեցումն այլ է: Նույն կերպ մենք աջակցում ենք Մոլդովային, Աֆրիկային, Ուկրաինային»: