Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կամուրջի մեջ
Международные новостиNews.am-ը գրում է.
Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կամուրջի մեջ: Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 7 մարդ է տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի հարավում: Վարորդն ուշադրություն չի դարձրել կամրջի բարձրությունը մատնանշող նշանին: Բախման արդյունքում ավտոբուսի տանիքը պոկվել է:
Ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել: Չորս հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական հիվանդանոց: