Ջոն Քերին բացառել է ԱՄՆ նախընտրական քարոզարշավին միանալու հավանականությունը
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր չէ որևէ կերպ մասնակցել ԱՄՆ-ի նախագահական աթոռի համար մրցապայքարին, այս մասին պետքարտուղարը հայտնել է CNN հեռուստաալիքի եթերում:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե կարող է արդյոք Քերին ներգրավվել ԱՄՆ-ի գերագույն պետական պաշտոնի համար պայքարում, որն արդեն սկսվել է երկրում, Քերին պատասխանել է. «Բացարձակապես ոչ: Բացառվում է: Իմ աշխատանքը հիանալի է: Մենք դեռ շատ անելիքներ ունենք առաջիկա կես տարում» - ընդգծել է Քերին:
Ներկայում ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարին արդեն երկու տասնյակ քաղաքական գործիչներ են միացել: