Իռլանդական ոստիկանությունը կանխել է 200 դեռահասների մասնակցությամբ բախումը
Международные новостиԻռլանդական ոստիկանության աշխատակիցները կարողացել են կանխել ավելի քան 200 դեռահասների մասնակցությամբ մասսայական բախումը Բելֆասթ քաղաքում, որը պլանավորվում էր սոցիալական ցանցերի միջոցով:
Բախումները պետք է տեղի ունենային քաղաքի կենտրոնում, սակայն ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ճիշտ ժամանակին կանխել քաշքշուկը՝ թաղամասում ոստիկանական ստորաբաժանումներ կենտրոնացնելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանության տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է երկու աղջիկների, ովքեր կասկածվում են բախման կազմակերպման մեջ: Պատճառը, թե ինչու էին հարյուրավոր երիտասարդներ պատրաստվում իրար վնասել՝ հայտնի չէ:
Իրավապահները նշում են, որ նման միջադեպերը դեռահասներին սպառնում են ոչ միայն վնասվածքներով, այլեւ իրական ազատազրկմամբ: