Վրաստանում Եվրախորհրդարանի պատվիրակության այցին սպասում են հուլիսի 25-ին
Международные новостиԵվրախորհրդարանի պատվիրակությունն՝ արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլմար Բրոքի գլխավորությամբ Վրաստան կայցելի հուլիսի 25-ին, հուլիսի 20-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Դավիթ Կերեսելիձեն, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Եվամիությունը եւ Վրաստանը 2014 թվականի հուլիսին ստորագրել են ասոցացման համաձայնագիր, որի անկապտելի մասն Է Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ գոտու պայմանագիրը: Փաստաթուղթը վավերացման գործընթաց Է անցնում Եվրամիության 28 երկրների կողմից:
«Այցի շրջանկաներում պլանավորված են հանդիպումներ գործադիր եւ օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ»,- մեջբերում Է Sputnik Վրաստան գործակալությունը Կերեսելիձեի խոսքը: Նա հավելել Է, որ նաեւ պլանավորված են եվրախորհրդարանականների հանդիպումները քաղաքացիական հասարակության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: