ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հավանություն են տվել Իրանի վերաբերյալ համաձայնագրին
Международные новостиԵվրամիության Արտաքին գործերի խորհուրդը հուլիսի 20-ին հավանություն Է տվել Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ ատոմի շուրջը կնքված համաձայնագրին, հաղորդել են Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Reuters գործակալությունը նշում Է, որ Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարները կսպասեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում համաձայնագրի շուրջը քվեարկությանը, որը կկայանա օգոստոսի 20-ին ավելի ուշ, որպեսզի ստորագրությունները դնեն բանաձեւի վերջնական տարբերակի տակ:
Իրանը եւ միջազգային բանագնացների «վեցյակը» հուլիսի լույս 14-ի գիշերը պատմական համաձայնության հասան իրանական ատոմի բազմամյա հիմնախնդրի կարգավորման շուրջը: Բազմամսյա բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ, որի կատարումն Իրանից լիովին հանում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից՝ ավելի վաղ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:
Համաձայնագիրը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրում եւ ԱՄՆ-ի Կոնգրեսում: Համաձայնագիրը քննադատում Է Իսրայելը, այն հարուցում Է Մերձավոր Արեւելքի նաեւ այլ երկրների մտահոգությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: