Իրանում հեղեղման զոհերի թիվն աճել Է գրեթե մինչեւ 30
Международные новостиԻրանի հյուսիսի լեռնային շրջաններում տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների զոհ Է դարձել առնվազն 28 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
Ալբորզի նահանգում առնվազն ութ մարդ զոհվել, տասը տուժել եւ 12-ն անհայտ կորել են այն բանից հետո, երբ ջրի տակ Է մնացել Թեհրանից դեպի հյուսիս տանող Չալուս բանուկ խճուղին, հաղորդել Է գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Իարանի բաժանմունքը: Տարերքը նաեւ վնասել Է 40 վտոմոբիլ: Հեղեղման ժամանակ Իրանի շատ բնակիչներ հյուսիսից վերադառնում Էին այդ խճուղիով հանգստյան օրերից հետո:
Հեղեղումը նաեւ 20 մարդու կյանք Է խլել Իմամզադե Դավուդ բնակավայրում՝ Թեհրանից դեպի հյուսիս - արեւմուտք, հաղորդել Է տեղական հեռուստաալիքը: Անձրեւների հարուցած սողանքը ծածկել Է խճուին եւ լիովին արգելափակել այն, ներկայումս այնտեղ շուրջ 2,5 հազար ավտոմեքենա Է կուտակվել: