ԱՄՆ ռազմաօդային ուժերը սխալմամբ ոչնչացրել են դաշնակիցների զորանոցը. կա 14 զոհ
Международные новостиԵրկուշաբթի օրը Քաբուլից հարավ ընկած Լոգար շրջանում զորամասի վրա ամերիկյան ռազմաօդային ուժերի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 14 աֆղան զինծառայող, գրում է korrespondent.net-ը:
«Այս առավոտյան երկու ամերիկյան ուղղաթիռ հարձակվել է աֆղանական բանակի զորամասի վրա: Հրդեհ է սկսվել, այն ամբողջությամբ այրվել է»,- հարձակման փաստը հաստատել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:
Լոգար շրջանում ակտիվ են «Թալիբան» շարժման գրոհայինները, սակայն այն թաղամասում, որտեղ եղել է զորամասը, գրոհայիններ չեն եղել: Բացի այդ, զորամասի վրա բարձրացված է եղել աֆղանական դրոշը: Սկսվել է միջադեպի հետաքննություն:
Նմանատիպ դեպք է եղել շրջանում նաև 2014 թվականի մարտին: Այդ ժամանակ զոհվել է 5 զինվոր, ևս 8-ը ստացել են վնասվածքներ: